Չեմ ուզում Փաշինյանին հանդիպել, եթե Մակրոնը պետք է մասնակցի. Ալիևը չեղարկել է Բրյուսելում նախատեսված հանդիպումը

Մանրամասներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը: