Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին սպառնացել է միջազգային տրիբունալով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Բելառուսում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևը, գրում է Regnum-ը։

Բացի այդ, եվրապատգամավորները նույն բանաձևում դատապարտել են Բելառուսի որոշումը՝ մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանը` տրամադրելով իր տարածքը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի ղեկավարների հետ հավասար պատասխանատվություն է կրում ռազմական հանցագործությունների համար և «պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային տրիբունալի առաջ», ասվում է բանաձևի մեջ:

Եվրախորհրդարանի բոլոր որոշումները խորհրդատվական բնույթ ունեն։