Ավելի քան 80 հայտ՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար

Նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին

Ուկրաինայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով արդեն 83 հայտ է ստացվել, ընդ որում՝ հայտերի ընդունումը սկսվել է դեկտեմբերի 31-ին և ավարտվել փետրվարի 4-ի գիշերը, հաղորդում է РИА Новости-ն:
Հայտ ներկայացնողներից 28-ը դրական պատասխան են ստացել, իսկ 22-ը տարբեր պատճառներով մերժվել են: Հանձնաժողովը դեռևս դիտարկում է մնացած 33 հայտերը: 
Գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մինչև փետրվարի 9-ը ներառյալ, իսկ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին:
Նշվում է, որ հայտերի մերժման ամենատարածված պատճառներից մեկն այն է, որ հավանական թեկնածուները չեն մուծել նշանակված 2,5 մլն գրիվնա գումարը:
Հաստատված թեկնածուներից են շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոն:
Երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտը ներկայացրել է վերջին օրը՝ փետրվարի 3-ին, ընդ որում՝ նա ստիպված է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք մտնել ետնամուտքից, քանի որ գլխավոր մուտքի մոտ նրան սպասելիս են եղել ցուցարարները: