Եթե գործենք այնպես, ինչպես այսօր, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ կդրվի․ Լուկաշենկո

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Եթե գործենք այնպես, ինչպես այսօր, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ կդրվի։ Այս մասին Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով նեղ կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է պետությունների միասնության բարձրացում, լարվածության մակարդակի նվազեցում եւ կազմակերպության ամրապնդման նպատակով հակասությունների կարգավորում, կայունություն եւ անվտանգություն պատասխանատվության գոտում։ Շատ բան ենթակա չէ հրապարակման, սակայն առաջին անգամ կայացել է անկեղծ զրույց։ Նիկոլ Վովաեւիչն ասաց, որ 15 կետով պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մեկ կետով, որը մենք երկար համաձայնեցնում էինք, մեր արտգործնախարարությունները, մեր հայ բարեկամները փոփոխություններ են առաջարկել։ Մենք որոշել ենք չխորանալ։ Սակայն առաջին անգամ պայմանավորվել ենք եւ կոնկրետ հաջողության հասել այդ ուղղությամբ։ Եվ եթե գործենք այնպես, ինչպես այսօր, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ կդրվի եւ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Դա ինձ ոգեւորում է։ Եթե Նիկոլ Վովաեւիչը լռում է, ապա դա նշանակում է, որ նա համաձայն է նրա հետ, ինչ ես ասացի»,-հայտարարել է Լուկաշենկոն։

Նա հիշեցրել է, որ կան նաեւ այլ կոնֆլիկտներ, որոնք պետք է կարգավորել։ «Այդ հարցում եւս լուրջ ձեռքբերում ունենք։ Պետք է վերացնել այդ կոնֆլիկտները, եթե ուզում ենք լուրջ պատասխանատու կազմակերպություն լինել»,-հավելել է Լուկաշենկոն։

Նշենք, որ ՀԱՊԿ-ում հաջորդ տարի նախագահությունը կանցնի Բելառուսին։