Հուսով ենք՝ ռուսական կողմի ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման. Տոկաև

Մանրամասներ

1

Ղազախստանի ռազմավարական կուրսը՝ ուղղված ՀԱՊԿ տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, անփոփոխ է մնում: Այս մասին Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

Ղազաստանի նախագահը հավելել է, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների այս հանդիպումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում:

«Մեր տարածաշրջանում շարունակվում են հակամարտությունները՝ խաթարելով կայունությունն ու անվտանգությունը եվրասիական տարածքում։ Այս պայմաններում կենսական նշանակություն ունի բաց և կառուցողական երկխոսության պահպանումն ու զարգացումը։ Դա է բարդ ճգնաժամերն ու տարաձայնությունները հաղթահարելու արդյունավետ ուղին»,- ասել է Տոկաևը:

Նա նշել է՝ շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

«Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասել է Տոկաևը։