«Օդային տագնապի» դեպքում առանց խուճապի պատսպարվել --- հասցեում գտնվող թաքստոցում․ Հայտարարություններ՝ բնակելի շենքերի մուտքերին

Մանրամասներ

1

«Տագնապի դեպքում մտնել շենքի նկուղը կամ մոտակա դպրոցի նկուղը». Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից այսպիսի հայտարարություններ են փակցվում բնակելի շենքերի մուտքերին։

Զավեշտալին այն է, որ ապաստարանի տեղակայման ոչ մի հասցե նշված չէ հայտարարություններում, և տեղեկատվական թերթիկները զուտ ձևական բնույթ են կրում։ Այս կերպ արդեն տևական ժամանակ է՝ փորձ է արվում «այլասերել» իրական փաստերը` իրազեկելով մի բան, որը գոյություն չունի։

Իհարկե, սա դիտվում է որպես պատասխանատվության զգացումից զուրկ համակարգի գործողություն, քանզի հայտնի է, որ խորհրդային կարգերի ժամանակ գործող հակաօդային պաշտպանության նկուղային կահավորված հարկաբաժիններն այսօր այլ նպատակների են ծառայում. մեծ մասը սեփականաշնորհված է, քաղաքի կենտրոնում դրանք աշխատող «օբյեկտներ» են, ծայրամասերում՝ կողպված անձնական պահեստարաններ, կամ եթե սեփականաշնորհված չեն, պիտանի չեն ոչ մի բանի, անբարեկարգ են ու լցված աղբով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում