Ղրիմը հարձակման է ենթարկվել. Պայթյուններ են լսվել նաև Եվպատորիայում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ղրիմը հարձակման է ենթարկվել անօդաչուներով, որոնց վրա կրակում են ռուսական հակաօդային պաշտպանության համալիրները, Տելեգրամում գրել է Ռուսաստանի կողմից նշանակված Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Անօդաչու թռչող սարքերով հարձակում կա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ արդեն երկու անօդաչու սարք է խոցվել։ Բոլոր ուժերն ու ծառայությունները պատրաստ են, քաղաքացիական օբյեկտներ չեն տուժել։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- գրել է նա։

Ավելի վաղ Տելեգրամ ալիքներում հաղորդագրություններ էին հայտնվել Բալակլավա քաղաքի մոտ պայթյունների մասին։ Պայթյուններ են լսվել նաև Եվպատորիայում։