Թուրքիայի ՊՆ-ն սպառնալիքի դեպքում С-400-ներ կօգտագործի

Մանրամասներ

1

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական С-400-ները պատրաստ են Թուրքիայում օգտագործման, Անկարան այդ համակարգը կտեղադրի անհրաժեշտության դեպքում։

«С-400-ը պատրաստ է տեղում օգտագործման համար։ Երբ որեւէ սպառնալիք հայտնվի, մենք կորոշենք որտեղ տեղադրել, եւ կգնանք ու կտեղադրենք այն»,- Աքարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը:

Նախարարը նաեւ հավելել է, որ Անկարան ջանքեր է գործադրում ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու համար, սակայն եթե գործարքը ձախողվի, այն ունի այլընտրանքներ։