Ինչի մասին է Պուտինը խոսել Ալիևի հետ Հայաստան գալուց առաջ

Մանրամասներ

Հայաստան այցի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նախագահները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2022թ. hոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև դրան նախորդած այլ համատեղ հայտարարությունների գործնական իրականացան հետ կապված հարցեր:

Կարևորվել է եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու հարցը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգմանը: Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: