Ավստրիայի ՆԳ նախարարը դեմ է Շենգենյան գոտու ընդլայնմանը

Մանրամասներ
ա

Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները հայտարարել է, որ չի ցանկանում աջակցել Շենգենյան համաձայնագրի ընդլայնմանը։ Այս մասին նախարարը հայտնել է ավստրիական հեռուստատեսությունը։

«Բնակչության համար սահմանին տիրող անտանելի իրավիճակը ցույց է տալիս, որ Շենգենը, ըստ էության, չի գործում։ Հետևաբար, այս համակարգի հետագա ընդլայնումն իմաստ չունի։ Իմ կարծիքը, որպես անվտանգության համար պատասխանատու նախարար, միանշանակ բացասական է»,- հայտնել է Ավստրիայի իշխող ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Կարները։