Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

Մանրամասներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է.

«Ես ուրախություն և պատիվ ունեցա հյուրընկալվելու ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Թարանջիթ Սինկխ Սանդհուին։ Մենք ընդգծեցինք մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը և քննարկեցինք մեր դեսպանությունների համագործակցության ընդլայնման ուղիները»։