Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը ելույթ կունենան «Օսկար 2019»-ին

Նրանք կկատարեն "Shallow" երգը

«Օսկար»-ի պաշտոնական Twitter-յան էջի միջոցով օրերս երկրպագուները տեղեկացան, որ «Աստղ է ծնվել » ֆիլմի գլխավոր դերակատար և ֆիլմի ռեժիսոր Բրեդլի Կուպերը ելույթ կունենա «Օսկար»-ի բեմում ֆիլմի աստղ Լեդի Գագայի հետ միասին: Այնպես որ ճիշտ պլանավորեք ձեր երեկոն:

Shallow

Մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին, որի ժամանակ էլ Կուպերը և Լեդի Գագան հանդես կգան իրենց հիթային "Shallow" երգի կենդանի կատարմամբ: Եվ դա, անկասկած, կախարդական է լինելու:

Նշենք, որ երգը, ինչպես և ֆիլմը ներկայացված են «Օսկար»-ի: