Եգիպտոսի ԱԳՆ-ն կոչ է արել չուռճացնել կլիմայական կոնֆերանսի երկարաձգման խնդիրը

Մանրամասներ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-27) Կողմերի 27-րդ համաժողովի երկարաձգումը բնական գործընթաց է, և այս խնդրին չպետք է վճռական նշանակություն տրվի, ինչը կարող է ազդել ֆորումի արդյունքների վրա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը։

«ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսները նախկինում երկարացվել են մեկ-երկու օրով»,- ասել է Աբու Զեյդը։ «Եվ մենք չպետք է անհանգստանանք ներկայիս ֆորումի երկարաձգման խնդրով, սա նորմալ աշխատանքային հոսք է, որի նպատակը առկա խնդիրների լուծումն է»,- պարզաբանեց նա։

Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Կահիրեն «չեզոք դեր է խաղում եւ օգնում է նորմալ միջավայր ստեղծել լուրջ բանակցությունների համար, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ»։ «Կլիմայի համաժողովում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այլ ոչ թե ձայների մեծամասնությամբ, ուստի լրացուցիչ ժամանակ է պահանջվում, որպեսզի կողմերը կարողանան ընդհանուր համաձայնությունների հասնել», - ասել է Աբու Զեյդը: