Սաակաշվիլուն սնդիկով թունավորել են. մայրը պատմել է, որ նա մեկուսացված է

Մանրամասներ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը  ցույց է տվել, որ նրա օրգանիզմում գերազանցել են ծանր մետաղների պարունակության նորմայի ցուցանիշները: Այս մասին պատմել է քաղաքական գործչի մայրը՝ Գիուլի Ալասանիան։

Նրա խոսքով՝ եզրակացության մեջ նշված է, որ նրան սնդիկով թունավորել են, ինչպես նաեւ օրգանիզմում հայտնաբերվել է բարիում, թալիում։ 

Ալասանիայի խոսքով՝ հայտնի չէ, թե ինչպես են այդ նյութերը մտել որդու օրգանիզմ։ Նա նշել է, որ տվյալ դեպքում խոսքը թունավորման մասին է, դա քաղաքական գործչին անհապաղ ազատ արձակելու հիմքեր է տալիս։

Ասալանիան հավելել է, որ ներկայումս Սաակաշվիլին մեկուսացված է եւ չէր կարող հասաելիություն ստանալ նման նյութերի նկատմամբ։