Հռոմում միայնակ ճանապարհորդող կանայք կարող են սելֆիի համար տղա վարձել

Տուրիստական գործակալության խոսքերով դա մի շարք առավելություններ ունի
Live24.am-ը ներկայացնում է

1

Ամերիկյան Roma Experience զբոսաշրջային գործակալությունն առաջարկում է ճամփորդող կանանց վարձել համակրելի երիտասարդի, որպեսզի Հռոմի տեսարժան վայրերի ֆոնին նրա հետ սելֆի անեն սոցցանցի համար։ Իրականում վարձվող երիտասարդը նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, ուստի լուսանկարների որակի համար տուրիստական գործակալությունում երաշխավորում են, տեղեկացնում է Turizm-ը:

Ֆոտոսեսիայի երեք ժամվա արժեքը կազմում է 350 եվրո։ Կանայք կարող են իրենց թույլ տալ ռոմանտիկ սելֆիներ անել Հավերժական քաղաքի տեսարժան վայրերի ֆոնին:

Ամերիկյան ընկերությունն ընդգծում է վարձվող տղան, որոշ առումներով, ավելի լավ է, քան իսկական ընկերը. նա չի դժգոհում, պրոֆեսիոնալ լուսանկարիչ է եւ լիովին գտնվում է «տիրուհու» տրամադրության տակ։ Այս ծառայության հաջողության դեպքում նախատեսվում է այն գործի դնել նաեւ այլ քաղաքներում: