Առաջիկայում Հայաստանին սպասվում է պատերազմ. Պատրաստվեք

Մանրամասներ

«Առաջիկայում Հայաստանին սպասվում է պատերազմ»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով` Ադրբեջանն ուզում է ավելին, իսկ նրա ցանկությունները զսպող չկա. «Թշնամին չի փոխվել, այնպես որ պատերազմը մոտ է», - նշում է Պողոսյանը:

Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան ի՞նչ կարող է փոխել և առհասարակ ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա, Թևան Պողոսյանն ասել է.

«Տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների հանդիպում: Ամեն բան կախված է քննարկումների ընթացքից: Գուցե որոշվի, որ պետք է Հայաստանը պաշտպանել, կամ հակառակը: Վերջին շրջանում տեղի ունեցող գործողությունները բավականին հակասական են: Օգոստոսին Հայաստանին առաջարկություններ են արվում Ռուսաստանից, սակայն սեպտեմբերին «Հայկական ժամանակը» գրում է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես Ուկրաինայի հետ և այլն: Նոյեմբերի 8-ին էլ Սոչիում տեղի է ունենում հանդիպում, ասվում է այլ բան, Ազգային ժողովում էլ քննարկվում է լրիվ այլ բան», - նշել է քաղաքագետը: