Ռուսաստանը ոչ թե խաղաղության է ձգտում, այլ ռազմական գործողությունների կարճ դադարի՝ ուժերը վերականգնելու համար․ Զելենսկի

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորության մասին հայտարարություններ հնչեցնելով՝ Ռուսաստանը ձգտում է ոչ թե խաղաղություն հաստատել, այլ ռազմական գործողությունները կարճաժամկետ դադարեցնել՝ ուժերը վերականգնելու համար։

«Ռուսաստանը ձգտում է կարճաժամկետ հրադադարի, որպեսզի վերականգնի ուժերը։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց այդպիսի դադարը միայն էլ ավելի կսրի իրավիճակը»,- հայտարարել է Զելենսկին:

Զելենսկին նշել է, որ տարածքային զիջումները, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության զիջումները խաղաղություն չեն երաշխավորում, իսկ «ոչ բարոյական» փոխզիջումները կհանգեցնեն նոր զոհերի: