Երևանում հարձակվել են «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի՝ Գայի պողոտայում գտնվող կենտրոնական գրասենյակի վրա. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 2 հասցեում գործող «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։

Գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա լցրել են սպիտակ ներկ։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Թե ով է հարձակման հեղինակը կամ հեղինակները՝ պարզվում է։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

աա