Կայծակը 3 անգամ հարվածել ու սպանել է մայորին․ Թաղումից հետո էլ՝ 3 անգամ նրա գերեզմանին է հարվածել

Մանրամասներ

1

Ֆլանդրիայում մարտերի ժամանակ մայոր Սամերֆորդի մարմնի ստորին հատվածը կայծակի հարվածից կաթվածահար է եղել։ Նա թողեց զինվորական ծառայությունը և գնաց Վանկուվեր։ 1924 թվականին, երբ թոշակառու մայորը ձկնորսություն էր անում, կայծակը հարվածեց ծառին, որի տակ նա նստած էր։

Վերջին կայծակից հազիվ ուշքի եկած մայորն այս անգամ էլ մարմնի աջ մասում է անդամալույծ դառնում։ դրանից երկու տարի անց, երբ Սամերֆորդը նորից սովորեց քայլել և նույնիսկ կարողացավ զբոսնել մինչև մոտակա այգին՝ 1930 թվականին նրան կայծակը նորից է հարվածում։ Այս անգամ մայորը լրիվ անդամալույծ է դառնում ու արագ մահանում։

Բայց կայծակի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Հուղարկավորությունից հետո կայծակը ևս 3 անգամ հարվածել է նրա տապանաքարին։

Կայծակի ընտրողականության այլ օրինակներ էլ կան:

1899 թվականին նա սպանեց մի իտալուհու։ Ուղիղ 30 տարի անց նույն վայրում կայծակը սպանեց նրա որդուն, իսկ 1949 թվականին նրա ծոռը մահացավ կայծակի հարվածից։