Ալիև. Բաքուն թույլ չի տա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում ներառել Ղարաբաղի հայերի հարցը

Մանրամասներ

1

Ադրբեջանը չի համաձայնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում այնպիսի հարցերի ներառմանը, որոնք «վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը»։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նոյեմբերի 17-ին Բաքվում ընդունելով Եվրամիության պատվիրակությանը, որը գլխավորում է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շուբելը։

«Նրանք (խմբ. Հայաստանը) ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել հարցեր, որոնք վերաբերում են Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը։ Դա չի լինի։ Դա անհնարին է։ Մենք դրան համաձայնություն չենք տա»,- ասել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական APA գործակալությունը։