Միգուցե հնարավոր լինե՞ր կանխել մոր ու երկու երեխաների սպանությունը․ Հասմիկ Հակոբյան

Մանրամասներ

1

Վստահ եմ՝ կարդացել եք Պեմզաշենի աղմկահարույց սպանության մանրամասները: Սարսռում եմ մարդկային դաժանության նման չափերից...

Գիտե՞ք, որ հարևանուհին լսել է բղավոցի ու լացի ձայները, բայց, ինչպես ինքն է մեկնաբանում՝ մտածել է ընտանեկան վեճ է, մայրը ծեծում է «սեփական» երեխաներին ու չի խառնվել, հանգիստ պառկել, քնել է:

Ե՞րբ պետք է հասկանանք, որ անգամ մայրը «սեփական» երեխային ծեծելու իրավունք չունի, անգամ ամուսինը «սեփական» կնոջը ծեծելու իրավունք չունի, անգամ եղբայրը «սեփական» քրոջը ծեծելու իրավունք չունի...

Ե՞րբ պետք է հասկանանք, որ անտարբերությունը ամենավատն է բոլոր պահվածքներից:

Իսկ միգուցե հնարավոր լինե՞ր կանխել մոր ու երկու երեխաների սպանությունը, եթե մարդիկ անտարբեր չլինեին:

Բայց չէ, մենք նախընտրում ենք չխառնվել, վատամարդ չլինել, քաղմասում չհայտնվել... ոչինչ, հետո հանգիստ կսգանք...

Ներեցեք անկեղծ պոռթկման համար, չդիմացա:

Անտարբեր մի՛ եղեք ոչ մի հավանական բռնության հանդեպ, խնդրում եմ:

ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան