Հարրի Փոթթերի մասին լավագույն և վատագույն գրքերը

Նիկոլայ Էպլեն վարկանիշ է հրապարակել
Harry Potter

Բանասեր, լրագրող, թարգմանիչ Նիկոլայ Էպլեն Հարրի Փոթթերի մասին վարկանիշ է կազմել: Նա ցուցակը բաժանել է վատագույնից մինչև լավագույն մասերի:

Յոթերորդ տեղում հայտնվել է «Հարրի Փոթթերը և Գաղտնի սենյակը»: Բանասերի կարծիքով՝ կախարդ-տղայի մասին երկրորդ գիրքը ուղղակի «Փիլիսոփայական քարի» շարունակությունն է, ոչ թե ինքնուրույն ստեղծագործություն:

Էպլեի կարծիքով՝ լավագույնը «Հարրի Փոթթեր և Մահվան պարգևները» գիրքն է: Նա կարծում է, որ այս գիրքը սագայի գագաթնակետն է, քանի որ այն այլևս չի ներկայանում որպես մանկական գրականություն: Նա «Մահվան պարգևները» համարում է լիարժեք մեծահասակների ստեղծագործություն, որը առաջադրում է բարոյականության, փիլիսոփայական և կրոնական լուրջ հարցեր: