Զգուշացնում հնարավոր վտանգի մասին. Եթե հետո մի վատ բան եղավ, չնեղանաք

Մանրամասներ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հնարավոր վտանգի մասին։ Նա ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ վերջին օրերին տարածվում է հավելված, որը թույլ է տալիս մտնել մի ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում` կրիպտոյով։

«Ընդ որում, մտնելու համար պետք է նախնական 18 դոլար մտցնել համակարգ։ Լիքը մարդ հարցնում է, թե սա վստահելի՞ է, թե՞ վտանգավոր։ Ծրագիրը լրտեսական վիրուսի նման մի բան է»,–զգուշացնում է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ծրագիրը, ընկնելով հեռախոսի մեջ, ստանում է մեծ քանակի թույլտվություններ, և մի օր կարող է չար խաղեր խաղալ օգտատիրոջ հետ։