Ահաբեկչություն Իրանի Խուզեստան նահանգում։ Անհայտ անձինք Իզե քաղաքում գնդակահարել են մարդկանց և ուժայիններին։
«Tasnim»-ի փոխանցմամբ՝ այս գիշեր Իզե քաղաքում մի քանի անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ու ոստիկանների վրա։
Հաղորդվում է, որ մոտոցիկլետներով մի խումբ տղամարդ ահաբեկիչներ ներխուժեցին Իզեյի կենտրոնական շուկա և ավտոմատներով կրակ են բացել ուժայինների ու քաղաքացիների ուղղությամբ։ 5 մարդ զոհվել, 5-ը՝ վիրավորվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։
Խուզեստան նահանգի անվտանգության հարցերով տեղակալը հաստատել է ահաբեկչության ժամանակ 5 մարդու զոհվելու լուրը և հավելել որ Իզեյում կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչությանը զուգահեռ՝ ահաբեկիչները հրկիզվել են նաեւ քաղաքի ճեմարանի շենքը։
0Comments