Պուտինն աշխարհում գրեթե միայնակ է. նա չունի ուժեղ դաշնակիցներ. Գերմանիայի կանցլեր

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ «Ռուսաստանի նախագահն աշխարհում միայնակ է մնացել»: Նա այս մասին գրել է իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:

«Ռուսաստանի նախագահ Պուտինն աշխարհում գրեթե միայնակ է: Նա չունի ուժեղ դաշնակիցներ: Սա G20-ի Բալիում գագաթնաժողովի հաջողված ամենակարևոր արդյունքն է։ Միանգամայն անընդունելի է, որ նա անփոփոխ և օդային հարվածներով շարունակում է պատերազմն Ուկրաինայում», - գրել է կանցլերը և աշխարհում մյուս տերությունների ղեկավարների հետ լուսանկար հրապարակել:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցում Բալիում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին, որտեղ ՌԴ-ն ներկայացնում է երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

աա