Բայդենի եւ Ծինփինի հանդիպումը հզոր ազդանշան դարձավ մնացած աշխարհի համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջեւ անձնական հանդիպումը հզոր ազդանշան դարձավ  մնացած աշխարհի համար առ այն, որ երկու առաջնորդները կարող են պահպանել հարաբերությունները։ Այս մասին Bloomberg-ին ասել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը:

«Մարմնի լեզուն շատ հզոր էր երկու առաջնորդների լուսանկարներում, որոնք ողջունում էին միմյանց։ Դա հզոր ազդանշան է մնացած աշխարհի համար առ այն, որ երկու առաջնորդներն ունակ են կառավարել չափազանց բարդ հարաբերությունները»,-ասել է նա։

Թայի խոսքով՝ հետագա բանակցությունները կշարունակվեն։ «Երկու առաջնորդները հանձնարարել են իրենց բարձրաստիճան պաշտոնյաներին շարունակել շփումները, եւ մենք անհամբեր սպասում ենք բաց եւ անկեղծ բանակցություններին»,-հավելել է նա։