Բարեկարգ բակեր, կանաչ այգիներ ու ֆուտբոլի դաշտեր՝ ավանցիներին․ Տիգրան Ավինյան

ՖՈՏՈՇԱՐՔ

1

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում էր: Այս մասին Live24.am-ը տեղեկանում է Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Ավանում էինք, միանգամից ասեմ, որ այս վարչական շրջանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ ավանցիներին առաջարկելու բարեկարգ բակեր, կանաչ այգիներ ու ֆուտբոլի դաշտեր:

Ընդամենը 1 օրվա շրջայցի ընթացքում արդեն իսկ մի քանի տեղում ֆուտբոլի դաշտ կառուցելու որոշում կայացվեց:

Ավանում եղանք նաև զինվորներին նվիրված այգում, որտեղ ոռոգման համակարգի բացակայության պատճառով չորացել է, նույնիսկ, ոչ շատ վաղուց տնկած 80 ծառ: Տեղում որոշվեց լուծել ոռոգման ջրի հարցը և կատարել ամբողջական բարեկարգում: Դե ինչ, ավանցիների հետ միասին անհամբեր սպասում ենք արդյունքներին»:

1

1

1

1

1

1