Հոր հրացանով շրջող պատանուն ոստիկանները տարել են բաժին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի մի շենքի մոտակայքում քաղաքացին շրջում է զենքը ձեռքին:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրից, օդաճնշիչ հրացանով հանդերձ, բաժին է ներկայացվել արտաշատցի 17-ամյա մի պատանի: Հայտնաբերված հրացանի վերաբերյալ տղան հայտնել է, որ այն պատկանում է հորը: Նաև հայտնել է, որ ինքը հրացանը վերցրել է ավտոտնակից, առանց հորը տեղեկացնելու:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: