Ստամբուլում ահաբեկչության գործով 46 մարդ է ձերբակալվել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետ կապված արդեն 46 մարդ է ձերբակալվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կիրակի օրը Իսթիքլալ փողոցում պայթուցիկ սարքով պայուսակ թողած կնոջը բերման է ենթարկել։ Եվս 21 մարդ նույնպես բերման է ենթարկվել, բոլորը տեղափոխվել են Ստամբուլի անվտանգության վարչություն, որտեղ հարցաքննվում են։