Սի Ծինփինը Թայվանի հարցը «կարմիր գիծ» է անվանել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

Մանրամասներ

1

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Թայվանի հարցը «կարմիր գիծ» է անվանել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, որը չի կարելի հատել, ասվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Թայվանի հարցը Չինաստանի հիմնարար շահերի միջուկն է, չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը, առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել»,- ասել է Ծինփինը։