Հայտնի են MTV Europe Music Awards-ի հաղթողները

Մանրամասներ

1

Ամփոփվել են MTV Europe Music Awards-ի արդյունքները, հաղորդվում է երաժշտական մրցանակաբաշխության պաշտոնական թվիթերյան էջում։

Տարվա լավագույն կին արտիստ է ճանաչվել Թեյլոր Սվիֆթը։ Նա նաև մրցանակների է արժանացել «Լավագույն տեսահոլովակ» (All Too Well) և «Լավագույն փոփ» անվանակարգերում:

Տարվա երգ է ճանաչվել Նիկի Մինաժի Super Freaky Girl-ը:

«Լավագույն համագործակցություն» անվանակարգում I'm Good երգի համար պարգևատրվել են Բիբի Ռեքսան և Դեյվիդ Գետտան:

Նոր երաժիշտների շարքում հաղթել է SEVENTEEN խումբը։

Լատինական երաժշտության լավագույն կատարող է ճանաչվել Անիտան։

Նիկի Մինաժը դարձել է հիփ-հոփի գլխավոր արտիստը, իսկ Դեյվիդ Գետտան՝ գլխավոր էլեկտրոնային երաժիշտը։

«Լավագույն ռոք» անվանակարգում հաղթել է Muse-ը, «Լավագույն այլընտրանքային երաժշտություն» անվանակարգում՝ Gorillaz-ը։ R&B ժանրի ներկայացուցիչներից մրցանակը բաժին է հասել  Chlöe-ին։

MTV European Music Awards մրցանակաբաշխությունը կայացել է Դյուսֆելդորֆում։