Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մակրոնն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով:
Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Ի՞նչ են քննարկելու Մակրոնն ուՓաշինյանը նոյեմբերի 19-ին. Ելիսեյան պալատ
Մանրամասներ
0Comments