Մեծ Բրիտանիայում կարող են սահմանափակել ձվի վաճառքը. Sun

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Մեծ Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետները քննարկում են Լեհաստանից ձվի ներմուծման կամ դրանց վաճառքի սահմանափակման հնարավորությունը՝ կապված դեֆիցիտի հետ: Այդ մասին, հաղորդել Է Sun թերթը՝ վկայակոչելով սուպերմարկետների ղեկավարության աղբյուրի:

Դեֆիցիտի պատճառը, ինչպես նշում Է հրատարակությունը, դարձել են թռչնագրիպի հերթական բռնկումը եւ ամառային տապի հետեւանքները Մեծ Բրիտանիայում, որի ժամանակ սատկել են միլիոնավոր թռչուններ: Բացի այդ, բազմաթիվ ֆերմերներ հեռանում են այս ճյուղից, քանի որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո կենդանիների կերի գների աճի պատճառով դրանց գործունեությունն ավելի պակաս շահութաբեր Է դառնում, գրում Է Sun-ը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ ներկայում պարենային խանութների ցանցերի ղեկավարությունները բանակցություններ են վարում ձվի դեֆիցիտի հաղթահարման հնարավորությունների շուրջ: Որպես լուծումներ քննարկվում են ձվի վաճառքի սահմանափակումը եւ արտասահմանից դրանց ներմուծման ավելացումը, ինչը ձվի գների աճի կհանգեցնի լրացուցիչ տրանսպորտային ծախսերի պատճառով, հաղորդում Է հրատարակությունը:

Այս ամռանը Մեծ Բրիտանիան բախվել Է անոմալ տապի: Այսպես, հուլիսի 19-ին երկրում ջերմաստիճանը գերազանցել Է նախորդ պլյուս 38,7 աստիճան ռեկորդը եւ հասել պլյուս 40,3 աստիճանի: Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոն հրապարակել Է տվյալներ, որոնց համաձայն անցյալ տարվա համեմատությամբ ձվի գինը աճել Է 23,2 տոկոսով: Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը, սեպտեմբեր ամսվա արդյունքներով, հասել Է 10,1 տոկոս: Ավելի վաղ Evening Standard թերթը, վկայակոչելով Kantar կոնսալտինգային ընկերության հետազոտությունը, հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայում պարենային գնաճը հասել Է ռեկորդային 14,7 տոկոսի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: