Հայ ըմբիշները փայլուն են մեկնարկել միջազգային մրցաշարում

Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցում է  փետրվարի 1-4-ը Ֆրանսիայիում անցկացվող միջազգային մրցաշարի:

Հավաքականի կազմում, որը գլխավորում է Լևոն Ջուլֆալակյանը, ընդգրկված են՝

Ռուդիկ Մկրտչյանը/ 55 կգ / , Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյանը / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ / , Արթուր Շահինյանը/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /:

Հայ մարզիկները տարվա անդրանիկ մրցաշարը փայլուն են մեկնարկել: 

Ոսկե մեդալ են նվաճել Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը, իսկ  բրոնզե մեդալ՝ Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը: