Մեծ պատերազմ է հասունանում մինչև դեկտեմբեր, ընբդգրկելով ոչ միայն Արցախն ու Սյունքը, այլև Նախիջևանը

Մանրամասներ

1

Armeniannews.Info-ն գրում է․ Պայթյուն է  հասունանում.

Դատելով ամենայնից՝ տարածաշրջանում լուրջ պայթյուն է հասունանում, որի կիզակետում կարող են հայտնվել Հայաստանն ու Իրանը միաժամանակ:

Բացի այն, որ զգալի կոշտացել է Երևանի ու Բաքվի հռետորաբանությունը (Նիկոլի հայտարարություններին ու թվիթերյան գրառմանն Ադրբեջանի ԱԳՆ-ն է կոշտ պատասխանել)՝ ուղեկցվող թշնամական երկրի կողմից  հրահրվող սահմանային լարվածությամբ (ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ թշնամական ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը սահմանի արևելյան հատվածում կիրառել են նաև ականանետեր), Թեհրանում Ադրբեջանի դեսպանն է կանչվել Իրանի ԱԳՆ, ինչին ի պատասխան փոխադարձության սկզբունքով Ադրբեջանում Իրանի դեսպանին  են կանչել ԱԳՆ՝ դժգոհություն ու մտահոգություն հայտնելով «հակաադրբեջանական քարոզչության», «զրպարտչական արշավի» և «Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության» վերաբերյալ: Միաժամանակ հայտնի է, որ նախօրեին  «Զանգեզուրի միջանցքի» մասին կրկին բարբաջող Ալիևն էր թյուրքալեզու ժողովուրդների 9-րդ գագաթնաժաղովի աշխատանքների ժամանակ, ըստ էության, պահանջներ ներկայացրել Իրանին՝ կապված թյուրքալեզու ժողովուրդների աշխարհագրական սփռվածության հետ, ինչը բավական ջերմ արձագանքներ է ստացել հատկապես իսրայելական մամուլում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին ու հայտարարել, որ Ադրբեջան-Իրան հակամարտությունում Վաշինգտոնը սատարում է Բաքվին. Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, ուստի ԱՄՆ-ը կանգնելու է Բաքվի կողքին:

Թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմերի տարածած վերջին հայտարարությունների տրամաբանությունից բխում է, որ ուկրաինական պատերազմը կարող է շուտ չավարտվել. Բայդենը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի այն ժաանակ,երբ ՌԴ-ն զորքերը դուրս բերի Ուկրաինայի ողջ տարածքից, իսկ ռուսներն էլ ասել են՝ քանի դեռ ռուսական բանակի առջև դրված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, պատերազմը կանգ չի առնի՝ չնայած Մոսկվան բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար:Սա նշանակում է, որ Արևմուտքը խնդիր ունի՝ ստիպելու ռուսներին շարժվել իր կանոններով,իսկ որպես հարկադրանքի գործիք կարող է ծառայել Իրանի հետ բազմաշերտ հարաբերություններ սերտացնող Մոսկվայի դեմ երկրորդ ճակատի բացումը (Պատրուշևի վերջին այցը՝ Իրան հուշում է՝ հատկապես որ հարցերում են հատվում երկու երկրների կենսական շահերը տվյալ փուլում):

Կա հստակ ինֆոմացիա այն մասին, որ մինչև դեկտեմբեր Անդրկովկասում մեծ պատերազմի բռնկման շանսերը շատ բարձր են: Ոմանք նույնիսկ կոչ են անում պատրաստվել 44-օրա պատերազմից է՛լ ավելի հուժկու նոր պատերազմին, որն ընբդգրկելու է ոչ միայն Արցախն ու Սյունքը, այլև Նախիջևանը: Կարճ ասած իրադարձությունները սկսել են զարգանալ կայծակնային արագությամբ, ու կարծես բոլոր հիմքերը կան՝ պնդելու,որ նոր պայթյունը միանգաայն իրական կարող է լինել:

Ստացվում է՝ Նիկոլը մի բան գիտեր, երբ իր վերջին ելույթում խոսում էր հնարավոր նոր ցեղասպանության վտանգի մասին՝ հայրենասեր ձևանալով, մինչդեռ փաստն այն է, որ այսօր՝ մեծ պատերզմի նախաշեմին, Հայաստանը բացարձակապես պատրաստ չէ կենաց-մահու կռվին. հետպատերազմյան 2 տարին Նիկոլն ամբողջությամբ մսխեց՝ խաղաղություն քարոզելով:

Իրանի և Ադրբեջանի միջև ստեղծված չափազանց լարված իրավիճակն այս պահին կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների