Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենան ու ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենա բախվել են իրար

Մանրամասներ
ա

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, վթար է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենայի եւ ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

 Կայքի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում եւ սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։

 Արդյոք վթարի պահին ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը ավտոմեքենայում  է եղել, հայտնի չէ։ Վթարից հետո էլ նրա ավտոմեքենայի հետեւի համարանիշը հանել էին։