ՊՆ․ Թշնամու այսօրվա կրակոցից զինծառայող է վիրավորվել․ Վիճակը ծայրահեղ ծանր է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: 

Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: