Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ կարող են հարվածել Իրանին

Մանրամասներ

1

Իսրայելը Իրանին հարվածելու հնարավորություն ունի, սակայն երկրի ղեկավարությունը պետք է ուշադիր քննարկի այս որոշումը, եթե անհրաժեշտ համարի նման քայլի դիմել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։ Նրա խոսքերը մեջբերում է The Jerusalem Post-ը։

«Իսրայելն Իրանում գործելու կարողություն ունի: Մենք ունենք պատրաստակամություն, կարողություն և երկարաժամկետ ծրագրեր: Մենք պետք է պատրաստվենք այդ հնարավորությանը, բայց նաև պետք է շատ ուշադիր մտածենք այս հարցի մասին նախքան գործողությունների անցնելը»,- ասել է նա: