Բոլորս այսօր ընտանիքի պես էինք․ Չավի

Մանրամասներ

1

Իսպանական Լա Լիգայի տասնչորսերորդ տուրի խաղում «Բարսելոնան» կարողացավ հաղթել «Օսասունային» արտագնա խաղում, և հաղթանակը կամային ստացվեց։

«Բարսելոնան» զիջում էր խաղի ընթացքում, որից հետո մնաց տասը հոգով, սակայն երկրորդ խաղակեսում հաղթանակ տարավ։ Խաղի իրադարձությունները մեկնաբանել է թիմի մարզիչ Չավի Էրնանդեսը.

«Զարմանալի խաղ, մի ժամ խաղացինք տասը հոգով, դժվար էր, բայց բոլորս այսօր ընտանիքի պես էինք, միասին պաշտպանվում էինք, շատ լավ, միասին գրոհում էինք։

Շատ լավ երկրորդ խաղակես, ես հպարտ եմ թիմով»,- Չավիի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

armsport.am