Անտվերպենի թուրքական սրճարաններից մեկում հրաձգություն է եղել

Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, ձերբակալվել է երկու կասկածյալ


Բելգիայի Անտվերպեն քաղաքի թուրքական սրճարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի հարավային շրջանում լարվածություն է նկատվում թուրքական և քրդական համայնքների միջև:

 Առկա տեղեկությունների համաձայն՝ ներկա պահին երկու կասկածյալ է ձերբակալվել: