Խոզնավարում ադրբեջանցիները մի քանի մետր հեռավորության վրա են, նրանց դեմքերը երևում են

Մանրամասներ

1

Մենք այցելել ենք Ջերմուկի սահմանային հատվածներ, մեր աչքով ենք տեսել այն, ինչ կա ու հետևում ենք սահմանային աշխատանքներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Այո, տեղեր կան, որ թշնամու դիրքերը երևում են և՛ հեռադիտակով, և՛ անզեն աչքով: Այո, դիտողականություն կա, բայց այն հատվածից, որտեղ սահմանը ավարտվում է։ Բոլոր տեղերից էլ թշնամու դիրքերը երևում են, Խոզնավարում տեղ ունենք, որտեղ դիրքերի տարբերությունը մի քանի մետր է, զինվորների դեմքերը երևում են»,- ասաց Խաչատրյանը։

Անդադառնալով Բերձորում Ադրբեջանի կողմից ռազմաբազա կառուցելուն և հնարավոր սպառնալիքներին, Խաչատրյանը ասաց․ «Սպառնալիքներ միշտ էլ կան, Ադրբեջանը այսօր այնպիսի ռազմական առավելություն ունի,  որ արդեն սպառնալիք է Հայաստանի համար, ռազմաբազայի կառուցումը մեծ բան չի փոխում, ռազմական հավասարակշռությունը ի սկբանե խախտված է»։

Արմեն Խաչատրյանը նկատեց, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները արձանագրել են, որ Ադրբեջանի կողմից օկուպացիա է եղել, ինչը կունենա իրավական հետևանք։