Որքան գումար են հայ զբոսաշրջիկները ծախսել Վրաստանում

Մանրամասներ
ա

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1 տոկոսով։

Այս մասին գրում է Aliq.ge-ն։

ԱԲ-ի փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար:

ԱԲ-ի տվյալների համաձայն, Վրաստանն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 մլն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 մլն դոլար, եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 31,5 մլն դոլար։

Մյուս երկրների պարագայում պատկերն այսպիսին է.

ԵՄ անդամ երկրներ՝ 44,7 մլն դոլար,
Իսրայել՝ 31,5 մլն դոլար,
Բելառուս՝ 21,7 մլն դոլար,
Հայաստան՝ 15,9 մլն դոլար,
Իրան՝ 15,2 մլն դոլար,
Սաուդյան Արաբիա՝ 11,7 մլն դոլար,
Ադրբեջան՝ 10,3 մլն դոլար: