Գնաճը նոր ռեկորդ է սահմանել

Մանրամասներ
ա

Հոկտեմբերին եվրոյի գոտում գնաճը սահմանել Է հերթական ռեկորդը՝ տարեկան հաշվարկով 10,7 տոկոս: Այդ մասին, հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոսատը:

«Հոկտեմբերին գնաճի կանխատեսվող մակարդակը տարեկան հաշվարկով կազմել Է 10,7 տոկոս»,- ասված Է հաղորդագրության մեջ: Եվրոյի գոտում գնաճը մարտ ամսից մշտապես մեծանում Է, նախորդ վերջին ռեկորդը սահմանվել Է սեպտեմբերին՝ 9,9 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: