Լուկաշենկոն սև խավիար է հյուրասիրել Պուտինին և Ալիևին

Մանրամասներ

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ սև խավիար է հյուրասիրել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տեսանյութը հրապարակել է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Telegram ալիքը։

«Ես հատուկ [նվիրել եմ] Իլհամ Ալիևին կամ Պուտինին»,- ասել է Լուկաշենկոն հանրապետության ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա կատարած այցի ժամանակ։

Ինչպես պնդում է Բելառուսի ղեկավարը, Կրեմլում նման խավիար չկա, և նա Պուտինին առաջարկել է փորձել։ Լուկաշենկոյի խոսքով ՝ Ռուսաստանի նախագահը զարմացել է, որ Բելառուսը կարող է նման արտադրանք արտադրել։