Ադրբեջանի կործանիչների վրա բելառուսական բորտային համալիրներ են տեղադրվել

Լուսանկարները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքում

Ադրբեջանական աղբյուրները ակտիվ տարածում են բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («оборонные инициативы») ընկերության լուսանկարները, որտեղ երևում են ադրբեջանական ՄիԳ–29 և Սու–25 կործանիչներ՝ համալրված բելառուսական «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրներով (ՊԲՀ)։

Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Լուսանկարները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքում՝ արտադրանքի կատալոգում։ Լուսանկարներում ցուցադրված է բելառուսական ՊԲՀ–ների տեղադրումը ՄիԳ–29 և Սու–25 կործանիչների վրա, իսկ որպես օրինակ ներկայացված կործանիչների վրա երևում են ադրբեջանական տարբերանշանները։

«Թալիսման» ՊԲՀ–ն աշխատում է ավտոմատ ռեժիմով, ապահովում է կեղծ թիրախներ, հայտնաբերում է ինքնաթիռի վրա հարձակվող հրթիռներն ու այդ մասին զգուշացնում օդաչուին, ինչպես նաև գործում է ՀՕՊ համակարգերի դեմ։ Դրա յուրաքանչյուր կանտեյները կշռում է 65 կգ։