Ռուսաստանը միշտ ջերմությամբ է վերաբերվել և վերաբերվում Ուկրաինայի ժողովրդին․ Պուտին

Մանրամասներ
ա

Ռուսաստանը միշտ ջերմությամբ է վերաբերվել Ուկրաինայի ժողովրդին, և, չնայած այսօրվա ողբերգական առճակատմանը, այդպես է վերաբերվում նաև հիմա․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հենց Ուկրաինան, Ուկրաինայի ժողովուրդն է ռուսների, Ռուսաստանի նկատմամբ միտումնավոր հրահրվող ատելության առաջին ու գլխավոր զոհը։ Ռուսաստանում ճիշտ հակառակն է․ մենք միշտ հարգանքով ու ջերմորեն ենք վերաբերվել և վերաբերվում ուկրաինացի ժողովրդին։ Այդպես եղել է և կա՝ չնայած այսօրվա ողբերգական առճակատմանը»,- ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն անխուսափելի էր, և Ուկրաինայի բարեկամներն են իրավիճակը հասցրել դրան։

խոսքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն անխուսափելի էր։

«Իրավիճակն Ուկրաինայում նրա այսպես կոչված բարեկամները հասցրեցին այն աստիճանի, որ այն դարձավ մահաբեր՝ Ռուսաստանի համար, վերածվեց ինքնասպանության՝ ուկրաինացի ժողովրդի համար»,- ասել է Պուտինը։