Վահագն Հովակիմյանի որդիները բանակում չեն ծառայել

Մանրամասներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և ուղղել հետևյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը և Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ և ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ և ի՞նչ հիմքով»:

«Եվ, ահա, նոյեմբերի 3-ին ստացանք Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունից պատասխան, որում ասվում է. «Հայտնում եմ, որ Միսակ Վահագնի Հովակիմյանը և Նարեկ Վահագնի Հովակիմյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»:

Միևնույն ժամանակ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին՝ ՀՀ ՊՆ-ն մերժել է տրամադրել ԿԸՀ նախագահի որդիների՝ բանակից ազատման պատճառները: Անկախ պատճառներից՝ պետք է արձանագրենք, որ եթե Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր չլիներ, դժվար թե նրան հաջողվեր որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»:

Մանրամասները՝ թերթի համարում: