Նոր հանդիպում ԱՄՆ-ում. Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը

Մանրամասներ
ա

Կան տարբեր կենտրոններ, որոնք շահագրգիռ են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակեն կոնստրուկտիվ կերպով, մենք ուրախ ենք տեսնել այդ ջանքերը և կառուցողական կերպով տարբեր հարթակներում մասնակցում ենք այդ բանակցություններին։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մի քանի օր առաջ Սոչիում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպում, մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ, պարոն Բայրամովի  և Բլինքենի հանդիպումը»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այս ինտենսիվ գործընթացները վկայում են հարցի նկատմամբ միջազգային ուշադրության առկայության մասին։