Գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել երեք պատգամավորի

Մանրամասներ
ա

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

«Մեր տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:

Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որևէ միջնորդություն առկա չէ»»:

Մանրամասները՝ թերթի համարում: