Գայի պողոտայում բենզալցակայանի հանգստյան սենյակից գողացել է աշխատակցի հեռախոսը

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ

Հունվարի 31-ին անհայտ անձը Գայի պողոտայում գործող բենզալցակայանի հանգստյան սենյակից գողացել էր լցակայանի աշխատակցի հեռախոսը: Տուժողին պատճառվել էր շուրջ 150․000 դրամի վնաս։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 42-ամյա Անդրանիկ Վ․-ն, որը փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, Թոթովենցի 3/2 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: